top

04.12.2018


<h4>Իրազեկումներ</h4>ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
04.12.2018թ.

Սույնով Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2018 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 18-ը ներառյալ իրականացվող Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք կարող են Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում, ինչպես նաև Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագծին ծանոթանալ և դրա վերաբերյալ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 18-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում (www.spitak.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (municipalityspitak@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Սպիտակի համայնքապետարան:
2018թ դեկտեմբերի 19-ին` ժամը 15:00-ին, Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքի դահլիճում (հասցե՝ ք. Սպիտակ, Շահումյան, շ. 7, 3-րդ հարկ) տեղի կունենան որոշման նախագծի քննարկման հանրային բաց լսումներ:
Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:

ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ


×