top

31.01.2019


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 6-ի թիվ 303-Ն որոշման, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 73-Ա որոշումը և Վարդիթեր Հրանդի Գափրիելյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող «քաղաք Սպիտակ, Վարպետաց թաղամաս, Երիտասարդության փողոց, 2-րդ անցում, թիվ 7/2» հասցեի 54 քառակուսի մետր մակերեսով 2 սենյականոց բնակելի տունը և այդ բնակելի տան հետ, որպես միասնական գույք, պետական գրանցում ստացած 0,0072 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03102018-06-0028 վկայական, տրված՝ 2018 թվականի հոկտեմբերի 3-ին) նվիրատվությամբ փոխանցել Վարդիթեր Հրանդի Գափրիելյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.
1) Վարդիթեր Հրանդի Գափրիելյան - ինքը՝ ծնված 1963 թվականին,
2) Մելինե Սուրենի Դունամալյան - աղջիկը՝ ծնված 1986 թվականին,
3) Արտակ Սուրենի Դունամալյան - տղան՝ ծնված 1988 թվականին,
4) Մերրի Սուրենի Դունամալյան - աղջիկը՝ ծնված 1991 թվականին,
5) Վարազդատ Արշակի Դունամալյան - սկեսրայրը՝ ծնված 1941 թվականին,
6) Քնարիկ Գևորգի Մինասյան - սկեսուրը՝ ծնված 1939 թվականին:
2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3․ Սահմանել, որ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարումները կատարվում են նվիրառուների միջոցների հաշվին:
4. Հանձնարարել՝
1) աշխատակազմի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Միշա Թամամյանին ապահովել սույն որոշման կատարումը:
2) աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Հենրիկ Միրզոյանին` օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում.
3) աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Ավետիսյանին` սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում:



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×