top

01.02.2019


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 6-ի թիվ 303-Ն որոշման, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 73-Ա որոշումը և Գայանե Կառլենի Հարությունյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող «քաղաք Սպիտակ, Վարպետաց թաղամաս, Երիտասարդության փողոց, թիվ 9» հասցեի 78,2 քառակուսի մետր մակերեսով 3 սենյականոց բնակելի տունը և այդ բնակելի տան հետ, որպես միասնական գույք, պետական գրանցում ստացած 0,0099 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03102018-06-0077 վկայական, տրված՝ 2018 թվականի հոկտեմբերի 3-ին) նվիրատվությամբ փոխանցել Գայանե Կառլենի Հարությունյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.
1) Գայանե Կառլենի Հարությունյան - ինքը՝ ծնված 1967 թվականին,
2) Գագիկ Վոլոդիայի Սիմոնյան - ամուսինը՝ ծնված 1962 թվականին,
3) Սևակ Գագիկի Սիմոնյան – տղան` ծնված 1989 թվականին,
4) Անահիտ Գագիկի Սիմոնյան - աղջիկը՝ ծնված 1991 թվականին,
5) Անուշ Գագիկի Սիմոնյան - աղջիկը՝ ծնված 1993 թվականին,
6) Գոհար Գագիկի Կարապետյան - աղջիկը՝ ծնված 1986 թվականին,
7) Բյուզանդ Հակոբ Կարապետյան - թոռը՝ ծնված 2006 թվականին,
8) Գրետա Հակոբ Կարապետյան - թոռը՝ ծնված 2008 թվականին:
2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3․ Սահմանել, որ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարումները կատարվում են նվիրառուների միջոցների հաշվին:
4. Հանձնարարել՝
1) աշխատակազմի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Միշա Թամամյանին ապահովել սույն որոշման կատարումը:
2) աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Հենրիկ Միրզոյանին` օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում.
3) աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Ավետիսյանին` սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում:





ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×