top

01.02.2019


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 31-ի թիվ 6-Ա որոշումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող ԳԱԶ 53-12 ԿՕ-503Բ մակնիշի (պետհամարանիշ՝ 681 LL 36) տրանսպորտային միջոցը մինչ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ամսական 30 000 ՀՀ դրամ վարձավճարով, առանց մրցույթի, վարձակալությամբ տրամադրել փողոցների սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման մրցույթում հաղթող ճանաչված «Նարինե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. «Նարինե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր՝ առանց կառավարման և տեխնիկական շահագործման ծառայությունների մատուցման:






ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×