top

04.02.2019


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 6-ի թիվ 303-Ն որոշման, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 73-Ա որոշումը և Նորվենտ Վահանի Առաքելյանի ներկայացուցիչ Զարեհ Գագիկի Ավետյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող «քաղաք Սպիտակ, Վարպետաց թաղամաս, Երիտասարդության փողոց, 2-րդ անցում, թիվ 1/1» հասցեի 54 քառակուսի մետր մակերեսով 2 սենյականոց բնակելի տունը և այդ բնակելի տան հետ, որպես միասնական գույք, պետական գրանցում ստացած 0,0072 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03102018-06-0009 վկայական, տրված՝ 2018 թվականի հոկտեմբերի 3-ին) նվիրատվությամբ փոխանցել Նորվենտ Վահանի Առաքելյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.
1) Նորվենտ Վահանի Առաքելյան - ինքը՝ ծնված 1959 թվականին,
2) Կարինե Ռաֆիկի Մաթոսյան - կինը՝ ծնված 1958 թվականին,
3) Վահրամ Նորվենտի Առաքելյան - տղան՝ ծնված 1983 թվականին,
4) Գայանե Նորվենտի Առաքելյան – աղջիկը՝ ծնված 1987 թվականին։
2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3․ Սահմանել, որ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարումները կատարվում են նվիրառուների միջոցների հաշվին:
4. Հանձնարարել՝
1) աշխատակազմի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Միշա Թամամյանին ապահովել սույն որոշման կատարումը:
2) աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Հենրիկ Միրզոյանին` օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում.
3) աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Ավետիսյանին` սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում:




×