top

31.01.2019


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման» կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով Սամվել Գաբրիելի Մաթոսյանի դիմումը` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1.Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող Ս.Ավետիսյան փողոց, թիվ 15/3 հասցեում գտնվող, 06-006-1292-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,00196 հեկտար մակերեսով ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2019 թվականի հունվարի 8-ի թիվ 08012019-06-0062 վկայական), ավտոտնակ տեղադրելու համար, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով, 25 տարի ժամկետով Սամվել Գաբրիելի Մաթոսյանին տրամադրելուն:
2. Հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճարը սահմանել 5 880 ՀՀ դրամ (1 քմ 300 ՀՀ դրամ):
3. ՈՒժը կորցրած ճանաչել Սպիտակ համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին» թիվ 70-Ա որոշումը:


×