top

12.02.2019


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «դ» ենթակետով, 53-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1955769 վկայականը և Վաչիկ Ռոբերտի Սահակյանի դիմումը՝ որոշում եմ.
Վաչիկ Ռոբերտի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող Սպիտակ համայնքի Բանավան թաղամասում գտնվող 06006 76-8 կադաստրային ծածկագրով 0,136 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի, դրա վրա գտնվող 06006 76-8-1 կադաստրային ծածկագրով 299,7 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան և 06006 76-8-2 կադաստրային ծածկագրով 26,0 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակի «քաղաք Սպիտակ, Սովխոզային Բանավան թաղամաս» հասցեն փոփոխել «քաղաք Սպիտակ, Բանավան թաղամաս, թիվ 24» հասցեով:
Սույն որոշման 1-ին կետում նշված հասցեի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×