top

13.02.2019


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի և Սպիտակ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 79-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Հակոբ Քաչանյանի 2019 թվականի փետրվարի 12-ի հայտը՝ որոշում եմ.
1. Անհատ ձեռնարկատեր Հակոբ Քաչանյանին (ՀՎՀՀ 66840424) տալ «ք. Սպիտակ Ուզբեկական թղմ. Կ-1» հասցեում գտնվող 15քմ մակերեսով խանութում (ոչ հիմնական շինություն) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն` 2019 թվականի համար:
2. Աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնին` տրամադրել թույլտվությունը հավաստող սահմանված ձևի փաստաթուղթ:







ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×