top

08.04.2019


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1955117 վկայականը և Մաքսիմ Դավթի Սահակյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Մաքսիմ Դավթի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող Սպիտակ համայնքի Առափնյա փողոցի վրա գտնվող 06006 34-3 կադաստրային ծածկագրով 0,093 հեկտար մակերեսով տնամերձ հողամասին, դրա վրա գտնվող 06006 34-3-1 կադաստրային ծածկագրով 20,6 քառակուսի մետր մակերեսով լոգարանին և 06006 34-3-2 կադաստրային ծածկագրով 84,0 քառակուսի մետր մակերեսով անասնագոմին տրամադրել «քաղաք Սպիտակ, Այգեստան փողոց, թիվ 55» հասցեն:
2.Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:






ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×