top

09.04.2019


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 41-Ա որոշումը, Սպիտակ քաղաքապետի 1999 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 149 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 49 օրդերը, «Արտյոմ Սաքանյան» Ա/Ձ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և Վարդուշ Կիրովի Խաչիկյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02042019-06-0016 վկայական, տրված՝ 2019 թվականի ապրիլի 2-ին) «ք. Սպիտակ, Ս. Ավետիսյան փողոց 6/4 շենք» հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի 3-րդ հարկում գտնվող 68,41 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով երկու սենյականոց թիվ 23 բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Վարդուշ Կիրովի Խաչիկյանի ընտանիքին որպես ընդհանուր համատեղ սեփականություն.
1) Վարդուշ Կիրովի Խաչիկյան- ինքը՝ ծնված 1964 թվականին,
2) Արթուր Մերուժանի Դարչինյան - տղան՝ ծնված 1988 թվականին,
3) Զարմայիլ Մերուժանի Դարչինյան – տղան` ծնված 1991 թվականին,
4) Զարմուհի Մերուժանի Դարչինյան – աղջիկը՝ ծնված 1995 թվականին։
2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանին տրամադրել «քաղաք Սպիտակ, Ս. Ավետիսյան փողոց, 6/4 շենք, 23 բնակարան» հասցեն:
4. Հանձնարարել՝
1) աշխատակազմի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Միշա Թամամյանին ապահովել սույն որոշման կատարումը:
2) աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Հենրիկ Միրզոյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում:



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×