top

12.04.2019


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասով, հաշվի առնելով, որ Սուսաննա Սիսակյանին սեփականության իրավունքով պատկանող Շահումյան փողոց, թիվ 245/1 հասցեում գտնվող հողամասի փաստացի չափը կազմում է 0,04276 հեկտար, սակայն անշարժ գույքի վկայականում նշվել է 0,05 հեկտար, Սպիտակ համայնքի ղեկավարի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 90 որոշման համար հիմք հանդիսացած «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրման հաշվետվության մեջ ինքնակամ բացվածքներն ու ձևափոխությունները չեն հաշվառվել և առկա անճշտության պատճառով որոշման մեջ չեն ներառվել, հիմք ընդունելով «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված անշարժ գույքի ճշգրտված չափագրման հաշվետվությունը` որոշում եմ.
1.Հաստատել Սուսաննա Սամվելի Սիսակյանին սեփականության իրավունքով պատկանող Շահումյան փողոց, թիվ 245/1 հասցեում գտնվող 0,04276 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ճշգրտված հատակագիծը:
2.Լրացումներ կատարել Սպիտակ համայնքի ղեկավարի 2019 թվականի փետրվարի 19-ի «Շահումյան փողոց, թիվ 245/1 հասցեում ինքնակամ կառուցված կառույցն օրինականացնելու մասին» թիվ 90 որոշման մեջ.
1)որոշման նախաբանում «17-րդ կետով» թվից և բառից առաջ լրացնել «8.1-րդ կետով» թիվը և բառը, «18-րդ կետի «բ» ենթակետով» թվից և բառերից հետո լրացնել ««դ» ենթակետով» բառերը,
2) որոշման 1-ին կետում նշված «վարչական շենքը» բառերից հետո լրացնել «13 ինքնակամ բացվածքներն ու ձևափոխությունները» թիվ և բառերը:
3.Փոփոխություններ կատարել Սպիտակ համայնքի ղեկավարի 2019 թվականի փետրվարի 19-ի «Շահումյան փողոց, թիվ 245/1 հասցեում ինքնակամ կառուցված կառույցն օրինականացնելու մասին» թիվ 90 որոշման մեջ՝ «0,05» թիվը փոխարինել «0,04276» թվով, «267701» թիվը «278881» թվով, իսկ «երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթ հարյուր մեկ» բառերը փոխարինել «երկու հարյուր ութսունութ հազար ութ հարյուր ութսունմեկ» բառերով:
4.Սուսաննա Սամվելի Սիսակյանին համայնքի բյուջե վճարել փոփոխության արդյունքում առաջացած օրինականացման վճարի տարբերությունը՝ 11 180 ՀՀ դրամ:
5.Սույն որոշմամբ կատարված լրացումներն ու փոփոխությունները ենթակա են պետական գրանցման:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×