top

04.06.2019


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությամբ, 4-րդ մասի 1-ին պարբերությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 3-րդ կետով, նույն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 33-րդ և 34-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող Թորոսյան փողոցի վրա գտնվող 06-006-0503-0033 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,02193 հեկտար մակերեսով հողամասի վրա 2016 թվականին ինքնակամ կառուցված 6,09 քառակուսի մետր մակերեսով խոհանոցը, 1,32 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը և 3,44 քառակուսի մետր մակերեսով պարիսպը կառուցված են քաղաքաշինական նորմերին ու կանոններին համապատասխան, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով «Տեխպրոյեկտ» ՍՊԸ-ի եզրակացությունը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը` որոշում եմ.
1.Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող Թորոսյան փողոցի վրա գտնվող 06-006-0503-0033 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,02193 հեկտար մակերեսով հասարակական գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության և դրա վրա գտնվող ինքնակամ կառուցված 6,09 քառակուսի մետր մակերեսով խոհանոցի, 1,32 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակի և 3,44 քառակուսի մետր մակերեսով պարսպի նկատմամբ ճանաչել Սպիտակ համայնքի սեփականության իրավունքը և առանձնացնել դրա պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը՝ համաձայն հատակագծի:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված կառույցները ճանաչել օրինական և տրամադրել «ք.Սպիտակ, Թորոսյան փողոց, թիվ 103» հասցեն:
3.Սույն որոշումը 5-օրյա ժամկետում տրամադրել ՀՀ ԱԳԿԿ՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար:
4.Իրավունքի պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցներն իրականացրած Ծովինար Հարությունի Էտիբարյանին (ծնված 24.06.1955թ.) օրինականացված կառույցները և դրանց պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը սահմանված կարգով և գներով սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ ձեռք բերելու համար:
5.Աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Չոբանյանին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում:
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Ավետիսյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×