top

06.06.2019


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին կետով, 63-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2019 թվականի ապրիլի 15-ի թիվ 19-Ա որոշումը, 2019 թվականի մայիս 27-ի «Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդով վաճառելու մասին» թիվ 3/1-1 արձանագրությունը, հաշվի առնելով, որ 06-006-0201-0015 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 4,60741 հեկտար մակերեսով 3-րդ կարգի անջրդի վարելահողը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկի մեջ՝ որոշում եմ.
1.Սպիտակ համայնքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից 06-006-0201-0015 կադաստրային ծածկագրով 4,60741 հեկտար մակերեսով 3-րդ կարգի անջրդի վարելահողը 3 277 600 (երեք միլիոն երկու հարյուր յոթանասունյոթ հազար վեց հարյուր) ՀՀ դրամով, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, օտարել աճուրդում հաղթող ճանաչված «ՍՊԻՏԱԿԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՍՊԸ-ին (իրավաբանական անձի պետական գրանցման վկայական 03Ա1008977, տրված 27.05.2015թ.):
2.«ՍՊԻՏԱԿԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքը օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման:
3.Աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետին` սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում, աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել ամենամյա գույքագրման փաստաթղթերում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×