top

06.06.2019


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման 3-րդ կետի «ը» ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 828-Ն որոշմամբ հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (տարածական պլանավորման փաստաթղթերի) բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման և հողամասերի գործառնական նշանակության փոփոխության կարգի 2-րդ կետով, հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2018 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 101/111.4/6845-18 գրությունը, հողի հարկի անդորրագրերը, «Մել և Միլ» գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և Վահե Հակոբյանի դիմումը` որոշում եմ.
1.Սպիտակ համայնքի Շահումյան փողոցի վրա գտնվող, Զինա Ռուշանյանի և Վահե Հակոբյանի կողմից տիրապետվող, 06-006-0506-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության 0,02827 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2.Վերականգնել հողհատկացման հիմքերը և օրենքի ուժով ճանաչել՝ Զինա Հրաչիկի Ռուշանյանի (ծնված 01.11.1947թ.) և Վահե Մարտունի Հակոբյանի (ծնված 08.03.1974թ.) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը Շահումյան փողոցի վրա գտնվող 06-006-0506-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,02827 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
3.Սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքին տրամադրել «քաղաք Սպիտակ, Շահումյան փողոց, թիվ 35» հասցեն:
4. Սույն որոշմամբ կատարված փոփոխությունը, ծագող իրավունքը և տրամադրված հասցեն ենթակա են պետական գրանցման:
5.Ուժը կորցրած ճանաչել Սպիտակ համայնքի ղեկավարի 2018 թվականի հունվարի 11-ի «Շահումյան փողոցի վրա գտնվող Զինա Ռուշանյանին և Վահե Հակոբյանին պատկանող հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու և հողամասին հասցե տրամադրելու մասին» թիվ 8 որոշումը:
6.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Ավետիսյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×