top

07.06.2019


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «դ» ենթակետով և 53-րդ կետի «գ» ենթակետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27102018-06-0020 վկայականը և Արամայիս Արծրունու Միքայելյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Արամայիս Արծրունու Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող, Սպիտակ համայնքի Խնկոյան փողոցի վրա գտնվող 06-006-0130-0015 կադաստրային ծածկագրով 0,044 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի և դրա վրա գտնվող 06-006-0130-0015-001 կադաստրային ծածկագրով 94,2 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան «քաղաք Սպիտակ, Խնկոյան փողոց, 4 բնակելի տուն» հասցեն փոփոխել «քաղաք Սպիտակ, Խնկոյան փողոց, թիվ 127» հասցեով:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված հասցեի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×