top

07.06.2019


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման» կարգի 34-րդ և 34.2-րդ կետերով, 35-րդ կետի «բ» ենթակետով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի թիվ 470-Ն որոշման, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2019 թվականի մայիսի 13-ի թիվ 13052019-06-0038 վկայականը և Հմայակ Հովհաննեսի Գրիշկյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող Ալեք Մանուկյան փողոց, թիվ 60/1 հասցեում գտնվող 06-006-0244-0012 կադաստրային ծածկագրով 0,0004 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով՝ 2 112 ՀՀ դրամ, 0,57 քառակուսի մետր մակերեսով օրինական ճանաչված վերանորոգման կետը 31 115 ՀՀ դրամ արժեքով որպես կառույցն իրականացրած անձի, գնման նախապատվության իրավունքով օտարել Հմայակ Հովհաննեսի Գրիշկյանին (ծնված` 05.01.1949թ.):
2.Հմայակ Հովհաննեսի Գրիշկյանի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որիցծագող իրավունքն օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման:
3.Աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Չոբանյանին և աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Հենրիկ Միրզոյանին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում և ամենամյա գույքագրման փաստաթղթերում:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Ավետիսյանի վրա:



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×