top

12.06.2019


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 2191-րդ հոդվածով և հիմք ընդունելով Սպիտակի համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի և նույն բաժնի գլխավոր մասնագետի կողմից 2019 թվականի հունիսի 6-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը Վարդգես Խորենի Օխանյանի կողմից Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հատվածներ ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու մասին՝ որոշում եմ.
1 Վարդգես Խորենի Օխանյանի կողմից Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու վերաբերյալ վարչական իրավախախտման գործի քննության օր նշանակել 2019 թվականի հունիսի 19-ին, ժամը 11:00-ին:
2. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով ծանուցել Վարդգես Խորենի Օխանյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×