top

01.07.2019


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի և Սպիտակ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 79-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Արփինե Ավագյանի 2019 թվականի հունիսի 28-ի հայտը՝ որոշում եմ.
1. Անհատ ձեռնարկատեր Արփինե Ավագյանին (ՀՎՀՀ 66974204) տալ «ք. Սպիտակ, Սայաթ-Նովա 61» հասցեում գտնվող 40քմ մակերեսով խանութում (հիմնական շինություն) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն 2019 թվականի համար՝ ըստ եռամսյակների:
2. Աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը ըստ եռամսյակների և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×