top

01.07.2019


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 79-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի, հիմք ընդունելով «ԳԱՄԱ ԲԵԿ» ՍՊԸ-ի 2019 թվականի հունիսի 28-ի հայտը՝ որոշում եմ.
1. «ԳԱՄԱ ԲԵԿ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 06805192) տալ «ք. Սպիտակ, Վանաձորյան խճղ.» հասցեում գտնվող սեղմված բնական գազի լցավորման կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություն` մինչև 2019 թվականի հուլիսի 31-ը ներառյալ:
2. Աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնին` տրամադրել թույլտվությունը հավաստող սահմանված ձևի փաստաթուղթ:



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×