top

01.07.2019


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով և 16-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման 3-րդ կետի «ը» ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Վլադիմիր Անուշավանի Խաչատրյանին պատկանող Շահումյան փողոցի վրա գտնվող 06-006-0130-0055 կադաստրային ծածկագրով 0,08113 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով հողի հարկի վճարման անդորրագրերը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» Ա/Ձ–ի կողմից տրամադրած անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և Վլադիմիր Անուշավանի Խաչատրյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Վերականգնել հողհատկացման հիմքերը և օրենքի ուժով ճանաչել Վլադիմիր Անուշավանի Խաչատյանի (ծնված 12.04.1954թ.) սեփականության իրավունքը Սպիտակ համայնքի Շահումյան փողոցի վրա գտնվող 0,081113 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ՝ համաձայն հատակագծի:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «քաղաք Սպիտակ, Շահումյան փողոց, թիվ 184» հասցեն:
3.Սույն որոշումից ծագող իրավունքը և տրամադրված հասցեն ենթակա են պետական գրանցման:
4.Վլադիմիր Անուշավանի Խաչատյանին՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմել Սպիտակի համայնքապետարան սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վրա առկա 57,05 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի նշանակության ինքնակամ կառույցներն օրինականացնելու գործընթաց սկսելու նպատակով:
5.Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի վրա:



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×