top

01.07.2019


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման» կարգի 10-րդ և 13-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի թիվ 470-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Հովհաննես Լևոնի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող Ս.Ավետիսյան փողոց, թիվ 295 հասցեում գտնվող 06-006-0517-0021 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,133 հեկտար մակերեսով հողամասի վրա 1952, 1965 և 1977 թվականներին ինքնակամ կառուցված 70,59 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տան, 66,94 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի նշանակության շինությունների (18,11 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակ, 25,1 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով խոհանոց, 15,21 քառակուսի մետր մակերեսով կաթսայատուն, 8,52 քառակուսի մետր մակերեսով լողավազան) պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, դրանք կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09072013-06-0018 վկայականը, «Տեխպրոյեկտ» ՍՊԸ եզրակացությունը և Հովհաննես Լևոնի Ասատրյանի ներկայացուցիչ Ծովինար Լևոնի Ասատրյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հովհաննես Լևոնի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող Սպիտակ համայնքի Ս.Ավետիսյան փողոց, թիվ 295 հասցում գտնվող 06-006-0517-0021 կադաստրային ծածկագրով 0,133 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 70,59 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տունը, 66,94 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի նշանակության շինությունները՝ 18,11 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը, 25,1 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով խոհանոցը, 15,21 քառակուսի մետր մակերեսով կաթսայատունը, 8,52 քառակուսի մետր մակերեսով լողավազանը ճանաչել օրինական:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Հովհաննես Լևոնի Ասատրյանի սեփականության իրավունքը:
3.Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4.Հովհաննես Լևոնի Ասատրյանին.
1)համայնքի բյուջե վճարել 157 449 ՀՀ դրամ օրինականացման վճար:
2)Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Քարտուղարության բաժնին՝ սույն որոշման մեկ օրինակը 5-օրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտե:
6.Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×