top

03.07.2019


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2004 թվականի նոյեմբերի 26-ի «Սպիտակ քաղաքի Ոփյան և Չարենցի փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 276 որոշման մեջ Զաքար Հայկազի Սիսակյանի հայրանունը «Հայկազի» փոխարեն սխալմամբ գրվել է «Հայկի», հիմք ընդունելով Զաքար Հայկազի Սիսակյանի անձնագրային տվյալները (անձնագիր AN 0673813, տրված 09.10.2013թ., 052 կողմից) և դիմումը, որոշում եմ.
1.Փոփոխություն կատարել Սպիտակի քաղաքապետի 2004 թվականի նոյեմբերի 26-ի «Սպիտակ քաղաքի Ոփյան և Չարենցի փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 276 որոշման մեջ՝ որոշման կից ցուցակի 45-րդ տողում նշված «Հայկի» բառը փոխարինել «Հայկազի» բառով:
2.Սույն որոշմամբ կատարված փոփոխությունը ենթակա է պետական գրանցման:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×