top

31.07.2019


Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 292-րդ և 293-րդ հոդվածներով, քննելով Սպարտակ Ժորայի Սարգսյանի բողոքը, հետազոտելով բողոքին կից ներկայացված փաստաթղթերը, ստուգելով Սպիտակ համայնքի ղեկավարի 2019 թվականի հունիսի 19-ի թիվ 256 որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի ղեկավարի 2019 թվականի հունիսի 19-ի «Սպարտակ Ժորայի Սարգսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին» թիվ 256 որոշումը թողնել անփոփոխ, իսկ Սպարտակ Ժորայի Սարգսյանի բողոքը՝ առանց բավարարման:
2. Սպիտակ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնին՝ սույն որոշումը սահմանված կարգով և ժամկետում հանձնել Սպարտակ Ժորայի Սարգսյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սպարտակ Ժորայի Սարգսյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×