top

31.07.2019


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 84-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Արսինե Մաթոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Արսինե Սամվելի Մաթոսյանին 2019 թվականի օգոստոսի 1-ից նշանակել Սպիտակ համայնքի ղեկավարի օգնական:
2. Աշխատավարձը համաձայն հաստատված պաշտոնային դրույքաչափի՝ 90 000 (իննսուն հազար) ՀՀ դրամ: Աշխատավարձը համարել փոփոխված Սպիտակի համայնքի ավագանու կողմից պաշտոնային դրույքաչափի փոփոխմանը համապատասխան:
3. Արսինե Մաթոսյանի համար սահմանվում է աշխատաժամանակի նորմալ տևողություն՝ շաբաթական 5 աշխատանքային օր՝ օրական 8 ժամ ժամանակով, ամենամյա նվազագույն արձակուրդ՝ 20 աշխատանքային օր տևողությամբ և ամենամյա լրացուցիչ արձակուրդ՝ 4 աշխատանքային օր տևողությամբ:
4. Աշխատանքային գործառույթները՝ համաձայն աշխատանքային պայմանագրի:




ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×