top

31.07.2019


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2097182 վկայականը և Տիգրան Վանիկի Արղամանյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Տիգրան Վանիկի Արղամանյանին սեփականության իրավունքով պատկանող Սպիտակ համայնքի Մյասնիկյան փողոցի վրա գտնվող 0,068 հեկտար մակերեսով տնամերձ հողամասին, դրա վրա գտնվող 105,80 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը, 31,0 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակին և 13,8 քառակուսի մետր մակերեսով կաթսայատանը տրամադրել «քաղաք Սպիտակ, Մյասնիկյան փողոց, թիվ 48» հասցեն:
2.Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:




ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×