top

02.08.2019


Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2019 թվականի հուլիսի 10-ի թիվ 01/108.3.2/04850-2019 գրության հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքում Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի և Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետի կողմից 2019 թվականի հուլիսի 11-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն Սպիտակ համայնքի բնակիչ Տիգրան Նորիկի Դանիելյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող «ք. Սպիտակ, Ս. Ավետիսյան, 2/2 բնակելի տուն» հասցեում գտնվող հողամասում շինություն ինքնակամ կառուցելու մասին:
Տիգրան Նորիկի Դանիելյանը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշել է, որ կատարել է իրավախախտումը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, 2191-րդ և 281-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով՝ որոշում եմ.
1. Տիգրան Նորիկի Դանիելյանին (ծնված՝ 04.03.1973թ.-ին) ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ երկու հարյուր հազար ՀՀ դրամ:
2. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնին՝ սույն որոշումը սահմանված կարգով և ժամկետում հանձնել Տիգրան Նորիկի Դանիելյանին:
3. Տիգրան Նորիկի Դանիելյանին՝ ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ նշանակված տուգանքը ենթակա է վճարման որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Տիգրան Նորիկի Դանիելյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից վարչական կարգով երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկու ամսվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×