top

02.08.2019


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2313996 վկայականը, «Տեխպրոյեկտ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Արմեն Օհանյանի դիմումը՝ որոշում եմ.



1. Արմեն Աշոտի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող Տեր-Սիմոնյան փողոցի վրա գտնվող 06-006-0444-0021-001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,7 հեկտար մակերեսով հողամասի վրա առկա 222,5 քառակուսի մետր մակերեսով պահեստի արտադրական գործառնական նշանակությունը փոխել հասարակական գործառնական նշանակության, որպես շինանյութի խանութ օգտագործելու նպատակով:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի գործառնական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման:
3. Սպիտակ համայնքի ղեկավարի 2019 թվականի հուլիսի 15-ի «Արմեն Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին» թիվ 288 որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման 1-ին կետում նշված «պահեստին» բառը փոխարինել «շինանյութի խանութին» բառերով:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի վրա:



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×