top

02.08.2019


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին կետով, 63-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2019 թվականի հունիսի 26-ի թիվ 30-Ա որոշումը, 2019 թվականի հուլիսի 29-ի «Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդով վաճառելու մասին» թիվ 4/1-3 արձանագրությունը, հաշվի առնելով, որ 06-006-0202-0024 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 1,26494 հեկտար մակերեսով արոտավայրն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկի մեջ՝ որոշում եմ.
1.Սպիտակ համայնքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից 06-006-0202-0024 կադաստրային ծածկագրով 1,26494 հեկտար մակերեսով արոտավայրը 7 012 620 (յոթ միլիոն տասներկու հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամով, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, օտարել աճուրդում հաղթող ճանաչված «ՍՊԻՏԱԿԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՍՊԸ-ին (իրավաբանական անձի պետական գրանցման վկայական 03Ա1008977, տրված 27.05.2015թ.):
2. «ՍՊԻՏԱԿԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքն օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման:
3.Աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետին` սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում, աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել ամենամյա գույքագրման փաստաթղթերում:




ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×