top

15.08.2019


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1131138 վկայականը, «Տեխպրոյեկտ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Մանվել Սերգեյի Գրիգորյանի դիմումը ` որոշում եմ.
1.Մանվել Սերգեյի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող «ք.Սպիտակ, Ոփյան փողոց, թիվ 54» հասցեում գտնվող 06-006-511-4-1 կադաստրային ծածկագրով 125,13 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան բնակելի գործառնական նշանակությունը փոխել հասարակական գործառնական նշանակության՝ գրասենյակ:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի գործառնական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման, հողամասի գործառնական նշանակությունը սահմանված կարգով փոփոխելուց հետո:
3.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Ավետիսյանի վրա:




ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×