top

19.08.2019


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 2191-րդ հոդվածով և հիմք ընդունելով Սպիտակի համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի և նույն բաժնի առաջատար մասնագետի կողմից 2019 թվականի օգոստոսի 12-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը Ռուբիկ Գագիկի Բոյախչյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում շինություն ինքնակամ կառուցելու մասին՝ որոշում եմ.
1. Ռուբիկ Գագիկի Բոյախչյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում շինություն ինքնակամ կառուցելու վերաբերյալ վարչական իրավախախտման գործի քննության օր նշանակել 2019 թվականի օգոստոսի 26-ին, ժամը 16:00-ին:
2. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով ծանուցել Ռուբիկ Գագիկի Բոյախչյանին:



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×