top

20.08.2019


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 828-Ն որոշմամբ հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (տարածական պլանավորման փաստաթղթերի) բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման և հողամասերի գործառնական նշանակության փոփոխության կարգի 2-րդ և 10-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի թիվ 1054-Ն որոշումը, «Արտյոմ Սաքանյան» Ա/Ձ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 01/111.4/05919-2019 գրությունը ՝ որոշում եմ.
1.Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 06-006-0570-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից առանձնացված 1,00002 հեկտար բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2.Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 06-006-0570-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից առանձնացված 1,00002 հեկտար հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել «ք.Սպիտակ, Երևանյան խճուղի, թիվ 86»
3.Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունը և 2-րդ կետով տրամադրված հասցեն ենթակա են պետական գրանցման:
4.Աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել հողային հաշվեկշռում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×