top

06.04.2018


<h4>Հայտարարություն</h4>ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
2018թ. ապրիլի 12-ին ժամը 11:00-ին Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ավագանու հերթական նիստ հետևյալ օրակարգով՝
1. Սպիտակ համայնքի 2018 թվականի բյուջեի 1-ին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումը ընդունելու մասին
2. Սպիտակ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 71-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
3. Սպիտակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատալու մասին
4. Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքի վարման կարգը հաստատելու մասին
5. Սպիտակ համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի իր տիրապետության տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը սահմանելու մասին
6.Սպիտակ համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները հաստատելու մասին
7.Սպիտակ համայնքի ավագանու 2010 թվականի հունվարի 22-ի թիվ 2-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
8.Սպիտակ համայնքի ավագանու 2014 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 57-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
9.Սպիտակ համայնքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 65-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
10. «Սպիտակի թիվ 1 մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին


×