top

08.04.2019


ՆԱԽԱԳԻԾ

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի
ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Սպիտակ համայնքի ավագանու 2019 թվականի ապրիլի 15-ի նիստի օրակարգը.
ՕՐԱԿԱՐԳ
1. Սպիտակ համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Սպիտակ համայնքի ղեկավարի 1-ին եռամսյակի հաղորդումը ընդունելու մասին
/Զեկուցող՝ Ա. Գյուլազյան/

2. Սպիտակ համայնքի կարիքների համար փողոցային լուսավորության գոյություն ունեցող համակարգերի արդիականացման և նոր համակարգերի կառուցման աշխատանքների կատարման գնման պայմանագրի շրջանակներում ֆակտորինգային միջոցներ ներգրավելու մասին
/Զեկուցող՝ Ա. Ավետիսյան/

3. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ա. Ավետիսյան/

4. Ռաֆայել Սահակյանին հողամասի վարձակալության վճարները չվճարելու համար հաշվարկված տույժերից ազատելու մասին
/Զեկուցող՝ Ա. Գյուլազյան/

5. «Սպիտակի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ա. Գյուլազյան/

6. «Սպիտակի բնակարանների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ա. Գյուլազյան/


×