top

30.10.2019


<h4>Հայտարարություն</h4>Ի գիտություն Գերմանիայի Դաշնություն մեկնողների կամ նման մտադրություն ունեցողների
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) ԳԴՀ Արտաքին գործերի դաշնային նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Փոփոխությունների թատրոն» ՀԿ հետ համագործակցությամբ շարունակում է «Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում՝ պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագրի իրականացումը: Ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության բնակչության իրազեկվածության մակարդակի մեծացման ճանապարհով կրճատել Հայաստանից սկիզբ առնող և դեպի Եվրասիական երկրներ, մասնավորապես՝ ԳԴՀ ուղղվող անկանոն միգրացիոն հոսքերի ծավալները և նպաստել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկին:


×