top

01.11.2019


Սույնով Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2019 թվականի նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ իրականացվող Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային լսումներին:
Շահագրգիռ անձինք կարող են Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում, ինչպես նաև Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծին ծանոթանալ և դրա վերաբերյալ մինչև 2019 թվականի նոյեմբերի 14-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում (www.spitak.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (municipalityspitak@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Սպիտակի համայնքապետարան:
2019թ նոյեմբերի 15-ին` ժամը 15:00-ին, Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքի դահլիճում (հասցե՝ ք. Սպիտակ, Շահումյան, շ. 7, 3-րդ հարկ) տեղի կունենան որոշման նախագծի քննարկման հանրային բաց լսումներ:
Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու հանրային բաց լսումներին:
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ


×