top

24.11.2017


ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Մենք աշխատում ենք ձեզ համար: Մեր նպատակն է բարելավել ձեր կենսապայմանները: Հրավիրում ենք ձեզ համայնքի 2018թ. բյուջեի և տեղական տուրքերի դրույքաչափերի սահմանման բաց և կառուցողական հանրային քննարկումներին` համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով: Բյուջեի հանրային քննարկումները համայնքի բնակիչների և ՏԻՄ-երի միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` բնակիչների իրական կարիքներին համապատասխան:
Հանրային քննարկումներն իրականացվում են համաձայն համայնքի ավագանու որոշմամբ հաստատված՝ «Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգի» դրույթների:
Բյուջեով նախատեսված բոլոր աշխատանքներն ու ծրագրերը լիարժեք իրականացնելու համար համայնքին անհրաժեշտ է ֆինանսական ինքնուրույնություն և հետևողականություն: ՏԻՄ-երը և համայնքի աշխատակազմն ակնկալում են համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:
Այսպիսով`
 Մտահոգվա՞ծ եք արդյոք մեր համայնքում հանրային ծառայությունների մատուցման մակարդակով և որակով:
 Ունե՞ք արդյոք առաջարկություններ բյուջեի միջոցների օգտագործման ուղղությունների վերաբերյալ:

Եթե այո, ապա կոչ ենք անում մասնակցել ՀԱՄԱՅՆՔԻ 2018թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ, որը տեղի կունենա համայնքաի Երաժշտական դպրոցում (հասցե` Շահումյան 105) 2018թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 15.00-ին:
Գրավոր առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել համայնքի աշխատակազմի քարտուղարին`

Հասցե՝ Շահումյան 7
Հեռախոս` 2-25-00
Ֆաքս` ………………………………
Էլ. փոստ` ………………………….

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ


Գրանցվելով կայքում դուք կարող եք ուղարկել ձեր առաջարկությունները նախագծի վերաբերյալ։


Առաջարկություններ քննարկվող նախագծի վերաբերյալ

×