top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

08.03.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ  ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Թանկագի′ն մայրեր, սիրելի′ կանայք, քույրեր:
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները
կանանց միամսյակի կապակցությամբ: Տոնը գեղեցիկ առիթ է, ևս
մեկ հնարավորություն երախտագիտության ու մեծարման, անսահման
հարգանքի ու գնահատանքի խոսքեր հնչեցնելու մեր մայրերի, քույրերի ու
կանանց մասին:
Սիրելի′ կանայք
Ձեր հավատարմության, նվիրվածության, խոհեմության ու տոկունության
շնորհիվ Դուք միշտ եղել եք բազում հաղթանակների, սխրանքների ոգեշնչողն
ու ներշնչանքի աղբյուրը: Բարձր գնահատելով Ձեր ավանդը, նշանակալի
դերակատարությունը համայնքի զարգացման կարևոր գործում, ցանկանում
եմ, որ հիասքանչ այս տոնը ևս բազմապատկի Ձեր կարողություններն ու
եռանդը: Թո′ղ Ձեր բոլոր օրերը լեցուն լինեն միայն երջանիկ պահերով ու
հաճելի անակնկալներով: Լինելով հայոց օջախների ամուր հենասյունը, Ձեր
անմնացորդ նվիրումի ու հավատարմության դիմաց՝ կցանկանամ, որ Ձեր
քնքուշ ու նուրբ սրտերը մշտապես զգան արժանիորեն գնահատված, սիրված
ու հարգված լինելու բերկրանքը:



×