top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.09.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի′ դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի նվիրյալներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկի, Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Թող բոլորիս համար տոն համարվող աշնանային այս գեղեցիկ օրը բերի նոր ժպիտներ, իսկ կյանքի նոր փուլ մտնող, իրենց առաջին քայլերը դեպի գիտելիքի աշխարհ կատարող փոքրիկների մեջ արթնացնի անսահման ձգտում դեպի գիտելիքը: Մաղթում եմ, որ տոնական այս խանդավառությունը նրանց ուղեկիցը լինի կրթության բոլոր աստիճաններում, իսկ ուսումնառության ողջ ընթացքը նրանց համար լինի աշխարհաճանաչման, ինքնադրսևորման և նոր արժեքներ ճանաչելու ժամանակաշրջան:
Սիրելի′ ուսուցիչներ
Թող հաջողությունը Ձեզ ուղեկցի պատասխանատու ու դժվարին աշխատանքում և մշտապես վայելեք Ձեր աշխատանքի հասուն պտուղները: Ցանկանում եմ Ձեզ ծով համբերություն, անմար եռանդ և արժանի գնահատանք՝ մատաղ սերնդի դաստիարակման գործում անմնացորդ նվիրման դիմաց: Հորդորում եմ. գործի դնել բոլոր ջանքերն ու ուժերը՝ հանուն այսօրվա և վաղվա Հայաստանը կերտող քաղաքացու բարօրության:
Կրկին շնորհավորելով գիտելիքի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ բոլորիս հաջողություններ, նպատակների, իղձերի իրականացում և լուսավոր ապագա:
Բարի երթ:


Լավագույն ցանկություններով՝
Սպիտակ համայնքի ղեկավար Գ.Սահակյան



×