top

ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ…

01.09.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ…
Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սահակյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը, համայնքապետարանի բաժինների պետեր և աշխատակիցներ, համայնքի ավագանու անդամներ այցելեցին համայնքի հանրակրթական դպրոցներ` մասնակցելու կազմակերպված տոնական հանդիսություններին: Տոնական ուրախ տրամադրությունը համակել էր բոլորին: Հնչեցին ողջույնի և շնորհավորական խոսքեր: Առանձնակի ուշադրության ու շնորհավորանքի էին արժանանում դեպի գիտելիքի զարմանահրաշ աշխարհ առաջին անգամ ոտք դնող մեր փոքրիկները:

Համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, շնորհավորելով մանկավարժներին, աշակերտներին, նրանց ծնողներին և կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին հորդորեց՝ աննահանջ ձգտումով, նորովի մոտեցումներով, ջանք ու եռանդ չխնայելով կրթել ու դաստիարակել Նոր Հայաստանը կերտող քաղաքացուն:



Լուսանկարներ

Լուրեր

×