top

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՍՊԻՏԱԿՈՒՄ ԷՐ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

03.09.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՍՊԻՏԱԿՈՒՄ ԷՐ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
Ճանաչողական այցով սեպտեմբերի 2-ին Սպիտակում էր Հայաստանի Հանրապետությունում տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նրան ուղեկցում էին ՀՀ Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, փոխմարզպետներ և բարձրաստիճան այլ հյուրեր: Հրավիրված խորհրդակցությանը ներկա էին նաև տարածաշրջանի գյուղական համայնքների ղեկավարներ: Ծավալված գործնական հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարները մեկ առ մեկ ներկայացրեցին համայնքների խնդիրները, համայնքներում ինչպես իրականացված, այնպես էլ ընթացիկ ծրագրերը, առանձնակի շեշտադրված կերպով խոսեցին նաև պետական սուբվենցիոն ծրագրերի մասին: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է ճանաչողական այցը Մեծ Պարնի համայնքում:



×