top

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

08.09.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում այսօր՝վաղ առավոտից, Սպիտակ համայնքում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը: Մաքրման աշխատանքներն իրականացվում են քաղաքի ողջ տարածքում: Շաբաթօրյակին մասնակցում են համայնքապետարանի, համայնքապետարանի ենթակայությամբ գործող 8 կազմակերպությունների, համայնքում գործող բոլոր դպրոցների կոլեկտիվները և աշակերտները, մասնավոր և պետական կազմակերպությունները, բնակիչներ` ավելի քան 750 մարդ:
Շաբաթօրյակին իրենց ակտիվ մասնակցությամբ առանձնանում են համայնքի երիտասարդները, դպրոցահասակ երեխաները, շաբաթօրյակին իրենց լուման են բերում նաև փոքրիկները:
Շաբաթօրյակի աշխատանքներում ներգրավված է 2 աղբատար, 2 ինքնաթափ, 1 ջրցան մեքենա:
Շաբաթօրյակի ընթացքում մաքրվել են բոլոր դպրոցների, կազմակերպությունների բակերն ու հարակից տարածքները, Իտալական թաղամասի խաղահրապարակը, բազմաբնակարան շենքերի բակային տարածքները, Վարպետաց թաղամասը, Ոստիկանության հարակից տարածքը, վերականգնվում են կենտրոնական հրապարակի մայթեզրերը:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրեր

×