top

ՄԱՐԶԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ – 2018

19.09.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՄԱՐԶԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ – 2018
Սեպտեմբերի 18-ին Սպիտակի քաղաքային զբոսայգում և թիվ 1 մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց միջոցառումը: Փառատոնին մասնակցում էին Սպիտակ և Արևաշող համայնքների հանրակրթական դպրոցների աշակերտներ, Սպիտակի Պետական քոլեջի ուսանողներ, պարզապես համայնքի մարզասեր բնակիչներ: Փառատոնի ընթացքում ուրախ գեղարվեստական տրամադրությունն ապահովեցին Սպիտակի մշակույթի տան պարային և երգի խմբերի սաները, երաժշտական դպրոցի դհոլահարների համույթը, Ջիվանու անվան աշուղական դպրոցի Սպիտակի մասնաճյուղի սաները: Փառատոնին իր ներկայությամբ պատվեց համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը: Այս տարի ևս թեժ պայքար էր ընթանում բոլոր 7 մարզաձևերից՝
1.Կշռաքարի բարձրացում (16կգ. աջ կամ ձախ ձեռքով)
2.Շախմատ (անհատական մրցումներ)
3.Նարդի (երկար, անհատական մրցումներ)
4.Ազգային կոխ ըմբշամարտ (պատանիներ, անհատական մրցումներ)
5.Բազկամարտ (աջ ձեռքով, անհատական մրցումներ)
6.Մինի ֆուտբոլ (թիմի կազմը 8 հոգի)
7.Մասսայական վազքարշավ (1000 մ. անհատական մրցումներ. տղա, աղջիկ)

Բոլոր մարզաձևերից առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած մարզիկներն պարգևատրվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից տրված հավաստագրերով, իսկ առաջին տեղը զբաղեցնող մարզիկները՝ նաև մարզական հագուստով:
Շնորհավորենք մեր հաղթանակած մարզիկներին, ցանկանք նրանց ավելի բարձր մարզական հարթակների հաղթահարում:


nazchob@yahoo.com


Լուսանկարներ

ԼուրերԼուրեր

×