top

ՎԱՌՎԵՑԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ

27.12.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՎԱՌՎԵՑԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ
Երեկ երեկոյան Սպիտակի քաղաքային հրապարակում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ հանդիսավորությամբ վառվեցին համայնքի գլխավոր տոնածառի լույսերը: Միջոցառուման ժամանակ ելույթ ունեցան Սպիտակի մշակույթի տան Երգի ստուդիայի (գեղ. ղեկավար Ինգա Մարտիրոսյան), “Վերածնունդ” պարի համույթի (գեղ. ղեկավար Անուշ Աբրահամյան) և Ջիվանու անվան աշուղական դպրոցի Սպիտակի մասնաճյուղի (գեղ.ղեկավար Սահականուշ Արղամանյան) սաները:
Միջոցառման ընթացքում երեխաներին նվերներով հյուր էին եկել Ձմեռ Պապիկն ու Ձյունանուշիկը: Երեխաներն ուրախ-զվարթ երգեցին, պարեցին, մասնակցեցին մրցույթների նաև իրենց սիրելի մուլտհերոսների և ծաղրածուի հետ: Միջոցառումը եզրափակվեց շքեղ հրավառությամբ:



×