top

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏԸ

28.12.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏԸ
Երեկ Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում ուղիղ հեռարձակմամբ տեղի ունեցավ համայնքի ավագանու տարեվերջյան նիստը, որը սկսելուց առաջ համայնքի բոլոր ավագանիները Գագիկ Սահակյանի կողմից ստացան ամանորյա բացիկներ։
Օրակարգում 4 հարց էր․
1. Սպիտակ համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին
2.Սպիտակ համայնքի սանիտարական մաքրման սխեման և աղբահանության իրականացման կարգը հաստատելու մասին
3.Սպիտակ համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 73-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
4.Սպիտակ համայնքի ավագանու 2019 թվականի հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը հաստատելու մասին
Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը։ Օրակարգային հարցերը հաստատելուց հետո ավագանին անցավ դրանց քննարկմանը: Բոլոր հարցերին ավագանին կողմ քվեարկեց։



×