top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

31.12.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ սպիտակցիներ, հայրենակիցներ, թանկագի՛ն բարեկամներ
Ջերմորեն շնորհավորում եմ ամենասիրված ու ամենասպասված, ավանդական ու ընտանեկան տոների՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:
Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է և ես ցանկանում եմ, որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի հաջողակ ու խոստումնալից:
Բոլորիս մաղթում եմ առատ տարի՝ լի հաջողություններով, ձեռքբերումներով և հիշարժան պահերով: Թող 2019 թվականն իր հետ բերի ավելի լավ ապագայի խոստում՝ լինելով հույսի ու հավատի, սիրո ու բերկրանքի, հաղթանակների ու խաղաղության տարի:
Թո՛ղ անցնող 2018 թվականն իր հետ տանի բոլոր անհաղթահարելի դժվարություններն ու տխրությունները, իսկ գալիք տարին բոլորիս օջախներին բերի ջերմություն, համերաշխություն և երջանկություն:
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ



×