top

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

24.01.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ սպիտակցիներ
2019 թվականի հունվարի 31-ին ժամը 15:00-ին Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում ուղիղ հեռարձակմամբ տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով.
1. Սպիտակ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 90-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2. Սպիտակ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 79-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
3. Սպիտակ համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին
4. Սպիտակ համայնքի սեփականության 2018 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին
5. Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցները վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին
6. Հողամասի վարձակալության վարձավճարի գծով արտոնություն տրամադրելու մասին
7. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին



×