top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 27 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.01.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 27 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հարգելի՛ հայրենակիցներ
Շնորհավորում եմ հայոց ազգային բանակի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ։
Հայոց բանակը մեր անկախ Հայաստանի ամենամեծ նվաճումն է, որին մենք հասել ենք հայ ժողովրդի համախմբած կամքի, բազում հայորդիների անսահման նվիրումի և հայրենիքի ազատության ու անկախության համար նահատակված հերոսների ինքնազոհության գնով, որոնց հիշատակի առջև խոնարհվում ենք:
Սիրելի՛ զինվորներ
շնորհակալություն եմ հայտնում, որ փառապանծ մեր բանակում հայրենիքի հանդեպ այսօր դուք ձեր սրբազան պարտքն եք կատարում։
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, անկոտրում կամք, արիություն, ուժ և կորով, անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ, ձեր ծնողներին՝ համբերություն և տոկունություն, մեր երկրին՝ անառիկ ամրություն և խաղաղություն։

Հարգանքներով՝
Գագիկ Սահակյան
Սպիտակ համայնքի ղեկավար



×