top

“ՍՊԻՏԱԿԻ ԹԻՎ 2 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ” ՀՈԱԿ-Ի 2018Թ-Ի ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

18.02.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>“ՍՊԻՏԱԿԻ ԹԻՎ 2 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ” ՀՈԱԿ-Ի 2018Թ-Ի ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ  ԾԱԽՍԵՐԻ  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
“Սպիտակի թիվ 2 ՆՈՒՀ” ՀՈԱԿ-ը գտնվում է Շահումյան 10 հասցեում, համայնքապետարանի հարևանությամբ: Շենքը տիպային չէ, հարմարեցված է մանկապարտեզին:
Մանկապարտեզը գործում է երկրաշարժից հետո 1990թ. սեպտեմբերից վագոն-տնակներում: Այդ ժամանակ մանկապարտեզը գտնվում էր ժողկրթբաժնի ենթակայության տակ:
1992թ-ից մանկապարտեզը վագոն-տնակներից ի ուրախություն մեզ տեղափոխվել է ներկայիս գեղեցիկ, լուսավոր, հարմարավետ մանկապարտեզի շենք: Շատ ծանր և դժվարին օրեր է ունեցել մանկապարտեզը՝ ոչ բարենպաստ պայմաններ: Սակայն 2011թ-ին Սպիտակի քաղաքապետարանի և “Սեյվ դը Չիլդրեն” կազմակերպության համագործակցության արդյունքում մանկապարտեզը հիմնանորոգվել և կահավորվել է: Ինչի համար առիթն օգտագործելով մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Ձեզ պարոն Սահակյան:
Մանկապարտեզը հարմարավետ է, պայմանները՝ բարենպաստ, նախատեսված է 6 խմբի համար: Գործում է 2 ավագ, 1 տարատարիք, 2 միջին և 1 կրտսեր խումբ: Մանկապարտեզում կրթվում և դաստիարակվում են 188 երեխա, ունի 27 աշխատող: Մանկապարտեզը գործում է 8 ժամյա՝ հնգօրյա աշխատանքային ռեժիմով։
Մանկապարտեզին անընդհատ հատուկ հոգատարություն և ուշադրություն է ցուցաբերում համայնքի ղեկավար Գ.Սահակյանը: Ի շնորհիվ պարոն Սահակյանի և բոլոր բարերարների փոխվեց մանկապարտեզի կյանքը, առօրյան, սնունդը:
2017թ-ի նոյեմբերի 16-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով 2007թ-ի հունվարի 26-ի N 29-Ն հրամանում “ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին” տեղի են ունեցել փոփոխություններ: Այդ փոփոխությունները ներառում են
1.Տնտեսվարի 1 հաստիքային միավորը դարձել է 0,5
2.Հավաքարարի 1 հաստիքային միավորը դարձել է 0,5
3.Օժանդակ բանվորի 1 հաստիքային միավորը դարձել է 0,5
4.Մանկապարտեզում գնահատված երեխաներ չլինելու պատճառով կրճատվել է հոգեբանի հաստիքը
5.Ավելացել են ֆիզկուլտուրայի հրահանգչի և լվացարարի հաստիքները
Մանկապարտեզը համալրված է բարեխիղճ, մասնագիտացված մանկավարժներով: Տարեկան պլանով նախատեսված կրթադաստիարակչական, ֆինանսատնտեսական և վարչատնտեսական աշխատանքների առաջնահերթ խնդիրները քայլ առ քայլ պլանավորվել, իրականացվել և ամրագրվել են իրավական, օրենսդրական ակտերով, հաշվապահական, տնտեսական, առողջապահական մատյաններում, մանկավարժական և ծնողական խորհրդի նիստում: Կրթադաստիարակչական աշխատանքներն իրականացվում են մանկապարտեզի կանոնադրության կրթական պետական չափորոշիչների և համալիր ծրագրի համաձայն: Ելնելով երեխաների տարիքային առանձնահատկություններից, կարողություններից և հմտություններից՝ ուսուցման, դաստիարակության գործընթացն իրականացվում է ֆիզիկական, մտավոր, հոգեկան ներդաշնակության և սոցիալականացման սկզբունքներով: Հաճախ կազմակերպվող ընդհանուր և խմբային ժողովների ժամանակ հիշեցվում, ներկայացվում և ծանուցվում են երեխաների ռեժիմի պահպանման, սննդի մատուցման, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման, կրթադաստիարակչական գործընթացում համատեղ աշխատանքների կազմակերպման մասին՝ պահանջելով շարունակական հետևողական աշխատանք ընտանիքում:
Բացի կրթական պետական ծրագրերից երեխաները ստանում են նաև աղետների ռիսկի նվազեցման կրթություն: Տարվա ընթացքում Սպիտակի ՀՀ “Արտակարգ իրավիճակիների նախարարություն” Սպիտակի հրշեջ փրկարարներին ջոկատի կողմից ըստ իրենց պլանի անց է կացվում հատուկ ուսումնատակտիկական վարժություններ, որոնց նպատակն է երեխաներին ուսուցանել տարրական գիտելիքներ և հմտություններ՝ աղետների և դրանց դիմակայելու վերաբերյալ։ 2018թ-ի մարտի 21-ին Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատն իր ողջ անձնակազմով այցելեց մեր մանկապարտեզ, որի նպատակն էր խոհանոցում առաջացած հրդեհի հրդեհաշիջման աշխատանքների իրականացում, տարհանման աշխատանքների կազմակերպում և տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերում:
Մանկապարտեզում երեխաները սնվում են օրեկան 3 անգամ՝ նախաճաշ, ճաշ, ետճաշիկ: Նրանք ստանում են վիտամիններով հարստացված, բարձր կալորիականությամբ սնունդ, որն անհրաժեշտ է նրանց բնականոն զարգացման համար:
Մանկապարտեզում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` նվիրված հայոց բանակի օրվան, մայրիկներին, գարնանը, Սուրբ Զատիկին և այլն։ Մանկապարտեզի սաներն իրենց պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին այցելեցին քաղաքային զբոսայգի, մասնակցեցին համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը, օգտվեցին անվճար կարուսելներից, իսկ հեքիաթի հերոսները զվարճացրին մանկապարտեզի սաներին: Վերջիններս իրենց հրաշալի պարային կատարմամբ հիացրին միջոցառման մասնակիցներին: Հուլիսին ավագ խմբի երեխաները հրաժեշտ տվեցին մանկապարտեզին: Ավագ խմբերի դաստիարակների կողմից կազմակերպված ավարտական միջոցառումների ընթացքում ակնառու երևում էր երեխաների պատրաստվածությունը և գիտելիքները: Սեպտեմբերի 1-ին մանկապարտեզում մեծ շուքով նշվեց գիտելիքի օրը: Երեխաների առջև իր հյուրընկալ դռները բացեց հարազատ, իսկ նոր ընդունված երեխաների համար հեքիաթ թվացող նոր կրթօջախը:

2018թ-ի ամանորյա միջոցառումն ի շնորհիվ համայնքի ղեկավարի դարձավ անմոռանալի և հեքիաթային: Նրա կողմից ուղարկված հեքիաթի հերոսները զվարճացրին երեխաներին և բաժանեցին նվերներ, որի համար համայնքի ղեկավարին ուղղվեցին շնորհակալական խոսքեր ծնողների կողմից:



Լուսանկարներ

Լուրեր

×