top

“ՍՊԻՏԱԿԻ ԹԻՎ 1 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ” ՀՈԱԿ-Ի 2018Թ-Ի ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

15.02.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>“ՍՊԻՏԱԿԻ ԹԻՎ 1 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ” ՀՈԱԿ-Ի 2018Թ-Ի ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թիվ 1 նախադրոցական ուսումնական հաստատությունը գործում է 1998թ.:
ՆՈՒՀ -ը գործում է համայնքապետարանի ենթակայությամբ, գտնվում է Ուզբեկական թաղամասում, թիվ 8 միջ. դպրոցի մասնաշենքում, հարմարեցված բույթի է:
Թիվ 1 ՆՈՒՀ-ը հիմնականում սպասարկում է քաղաքային համայնքի երեխաներին, աշխատում է 5-օրյա աշխատանքային շաբաթով, 8 ժամյա աշխատանքային ռեժիմով:
Թիվ 1 մանկապարտեզը ունի 14 աշխատակից, որոնցից չորսը ունեն բարձրագույն կրթություն, 8-ը միջին մասնագիտական կրթություն, 2-ը միջնակարգ ընդհանուր կրթություն:
Նախահաշվով նախատեսված է 2 խումբ, որտեղ հաճախում են 60 երեխաներ:
Խմբերը կոմպլեկտավորվում են, հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները:
2017-2018թթ ուսումնական տարում կոմլեկտավորվել է 1 խառը տարիքային խումբ (տարատարիք), 1 ավագ նախադպրոցական խումբ:
Մանկապարտեզի կրթադաստիրակչական աշխատանքներն իրականացվում են մայրենի` հայերեն լեզվով, ՀՀ կրթության եվ գիտության նախարարության կողմից երաշխավորված ծրագրերով:
Առաջնորդվելով “Կրթության”, “Նախադպրոցական կրթության”, “Երեխաների իրավունքների” մասին ՀՀ օրենքներով կազմում ենք տվյալ ուսումնական տարվա առաջնահերթ խնդիրները.
Դրանք հետևյալն են
1.Նախադպրոցական կրթական չափորոշիչներին համապատասխան կրթությունը շարունակելու պատրաստվածության ապահովումը ավագ խմբում:
2.Կատարելագործել մայրենի լեզվի ուսուցման ուղղությամբ տարվող աշխատանքները ավագ եվ միջին նախադպրոցական խմբերում, շեշտը դնելով կապակցված խոսքի զարգացման, հնչարտաբերման կարողությունների ինչպես նաև վաղ գրաճանաչության ուսուցման վրա:
3.Երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանումը և ամրապնդումը:
Ելնելով այս 3 հիմնական խնդիրներից պլանավորվում են մանկապարտեզի ուսումնադաստիարակչական աշխատանքները ողջ տարվա համար:
Ըստ տարեկան պլանի տարվա ընթացքում եսամսյակը մեկ անգամ հրավիրվում է մանկավարժական խորհրդի նիստ:
Մանկապարտեզի տվյալ ուսումնական տարվա աշխատանքային պլանը, պարապունքների բաշխման գրաֆիկը, օրվա ռեժիմը ըստ տարիքային խմբի քննարկվում և հաստատվում է մանկխորհի 1-ին նիստի ժամանակ:
Տարվա ընթացքում սիստեմատիկաբար վերահսկվում են`
1.Երեխաների կյանքին և առողջությանը վերաբերվող հարցերը
2.Երեխաների ուսումնադաստիարակչական գործընթացը` գիտելիքների, ունակությունների և հմտությունների մակարդակը
3.բուժզննության արդյունքները
4.սննդի կազմակերպումը
5.երեխաների հաճախումները
6.օրվա ռեժիմի պահպանումը և կատարումը
7.սանիտարաէպիդեմիոլոգիական ռեժիմի պահպանումը
8.բարոյահոգեբանական մթնոլորտի պահպանումը
9.ներքին աշխատակարգի կանոնների պահպանումը
10.ֆինանսատնտեսական փաստաթղթերի վարումը
11.հրավիրվում են ծնողական ժողովներ, ընտրվում է ծնողկոմիտե, կազմվում է ծնողկոմիտեի աշխատանքային պլանը: Կատարվում է եռամսյակային ծրագրի իրագործման վերլուծություն
12.Ստուգվում է ծնողական միջոցների շարժը
13.պարբերաբար ստուգվում է գույքի, սննդի, երեխաների հաճախման շարժամատյանները
14.կատարվում է գույքագրում և կոշտ գույքի մասնակի վերանորոգում ծնողների հետ համատեղ
15.Կատարվում է ամսական վերահսկողոություն երեխաների հիվանդության, սննդի նորմերի, օրվա պլանի կատարման ըստ տարիքային խմբերի փաստաթղթերի վարման հաշվետու անձանց հաշվետվությունների ստուգում (տաբել, շարժի մատյան, մնացորդներ):
Մեծ ուշադրություն է դարձվում կադրերի հետ տարվող մեթոդական աշխատանքին, անց են կացվում մեթոդ ժամեր, սեմինար պրակտիկումներ: Ձեռք է բերվում մեթոդական գրականություն, կազմակերպվում են բաց պարապմունքներ, ձեռքի աշխպատանքների ցուցահանդես: Մեթոդ- ժամերի ժամանակ մանկավարժական անձնակազմին ծանոթացնում ենք ԿԳ նախարարության կողմից երաշխավորված նոր ծրագրամեթոդական գրականության հետ: Քննարկվում է ուսումնադաստիրակչական աշխատանքների ճիշտ պլանավորումը, աշխատանքային օրենսդրությանն առնչվող հարցեր, ինքնակրթության ընթացք մանկապարտեզում:
Դաստիարակներն աշխատում են նոր չափորոշիչներով, ծրագրային նյութերով և նոր մեթոդներով (թեմատիկ ինտեգրված և փոխգորշուն մեթոդներ): Մեթոդը նպատակին հասնելու միջոց է, ուղի: Մեթոդն արդյունավետ է, երբ մեթոդին կից օգտագործվող հնարները բազմազան են: Ժամանակակից նախադպրոցական դիդակտիկայում իրենց հաստատուն տեղն են աստիճանաբար գրավում ակտիվ ուսուցման մեթոդները, որոնք հայտի են որպես փոխներգործուն կամ ինտերակտիվ մեթոդ:
Խմբասենյակներում ստեղծվել են աշխատանքային հետևյալ կենտորնները` գրաճանաչության, մաթեմատիկայի, արվեստի, շինարարության տեխնիկական, սպորտի, խոհարարի, բժշկական, վարսահարդարի:
Աշխատանքային կենտրոննեը թույլ են տալիս երեխաներին ինքնուրույն կողմնորոշվել ուսումնախաղային նյութերի և սարքավորումների ընտրության հարցում եվ զբաղվել իրենց համար կարևոր և իմաստալից ուսումնական գործունեությամբ: Մանկապարտեզում երեխաների գործունեության միջավայրը պետք է լինի անվտանգ, հիգիենիկ, զարգացնող, ֆունկցիոնալ, հետաքրքիր, դինամիկ, համապատասխան երեխայի տարիքին, ապահովի նրա կենսաբանական, ֆիզիկական, մտավոր և հոգևոր համաչափ զարգացումը:
Մեծ ուշադրություն է դարձվում բոլոր մեթոդիկաների գծով բաց պարապմունքներին, կազմակերպվում է ձեռքի աշխատանքների ցուցահանդես:
Մասնակցել ենք համայնքապետարանի կողմից կազմակերպված համաքաղաքային բոլոր միջոցառումներին:
Կազմվում է ծնողկոմիտեի աշխատանքային պլան
Աշխատանքի բովանդակությունը
1. Ուսումնասիրել մայրենի լեզվի ուսուցման դրվածքը մանկապարտեզում և տանը
2. Դիտել առավոտյան մարմնամարզության անցկացումը և ֆիզկուլտուրայի պարապմունքները
3. Ծանոթանալ զբոսանքների և խաղերի կազմակերպման բովանդակությանը և նպատակներին
4. Ծանոթանալ սննդի կազմակերպման աշխատաքներին
5. Մասնակցել համաքաղաքային բոլոր տոներին, մանկապարտեզում կազմակերպվող բոլոր միջոցառումներին, հանդեսներին:
6. Դիտել երաժշտական պարապմունքերը և երեխաների ինքնուրույն երաժշտական գործունեությանը պարապմունքներից դուրս
7. Կազմակերպել ցուցահանդես “Սուրբ Զատիկը” թեմայով
8. Հաճախել ավարտական խմբի երեխաների տները այն նպատակով, թե ինչպես են ծնողները նախապատրաստվում դպրոցին:
9. Համագործակցել թիվ 8 դպրոցի հետ` համատեղ իրականացնելու երեխաների դպրոց ճանապարհելու գործընթացը:
Մեծ ուշադրություն է դարձվում բաց պարապունքներին բոլոր մեթոդիկաների գծով: Մասնակցում են ծնողներ, հյուրեր, հրավիրում ենք թիվ 2 մանկապարտեզի մանկավարժներին, դաստիարակներին, մենք ենք այցելում, կատարվում է փորձի փոխանակում: Ժամանակ առ ժամանակ փորձի փոխանակման նպատակով այցելում ենք Վանաձորի թիվ 5, թիվ 8 և թիվ 35 մանկապարտեզները:
Ծնողների հետ տարվում են բազմաբնույթ միջոցառումներ և աշխատանքներ, ընդհանուր ծնողական ժողովներ, կոնսուլտացիաներ, կազմակերպվում են ձեռքի աշխատանքի ցուցահանդեսներ, ձևավորվել է “Ծնողական լրատու” բաժինը: Երկուստեք կնքվել են պայմանագրեր: Տարին երկու անգամ կատարվում են տնայցեր` հակապես անհավասարակշիռ վարք դրսևորող երեխաների ընտանիքները: Այդ ընտանիքների հետ որոշակի աշխատանք տանելուց հետո ունենում ենք ակնհայտ արդյունք:
Տարեկան պլանն իր մեջ ներառում է նաև միջոցառումների բազմաբնույթ ծրագրեր: Ամեն տարի անց են կացվում միջոցառումներ, նվիրված`ՀՀ անկախության օրվան, բերքի տոնին, Նոր Տարվան, Հայոց բանակին, գարնանը և մայրությանը, ապրիլի 7-ին, “Սուրբ Զատիկին”, Երեխաների պաշտպանության միջազգային օրվան, ավարտական հանդեսներ:
Ամեն տարի մեծ շուքով նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այդ օրը համայնքի կողմից գեղեցիկ միջոցառում է կազմակերպվում քաղաքային զբոսայգում: Բոլոր կարուսելներն աշխատում են անվճար: Երեխաների օրը դառնում է հագեցած տոն: Ուրախ և զվարթ տրամադրությամբ վերադառնում ենք մանկապարտեզ, որտեղ նրանց սպասում են գեղեցիկ զարդարված խմբասենյակները և հաճելի ձևավորված ճաշի սեղանները: Հատկապես շատ մեծ ոգևորությամբ է կազմակերպվում “Հրաժեշտ մանկապարտեզին” միջոցառումը: Հրավիրվում են բազմաթիվ հյուրեր, ծնողներ, դպրոցի ուսուցիչներ: Երեխաներն արդեն այս միջոցառման ժամանակ դրսևորում են անկաշկանդ վարքագիծ:
Նրանք պատրաստ են դպրոց հաճախելուն, ունեն ձևավորված նիստ ու կաց, գիտելիքներ բոլոր բնագավառներից, պատկերացում իրենց շրջապատող կենդան և անկենդան բնության մասին: Եվ դա նպաստում է, որպեսզի երեխան մանկապարտեզից անցումը դպրոց հեշտ հաղթահարի, չենթարկվի ավելորդ սթրեսների: Ավարտական հանդեսի ժամանակ երեխաներին համայնքապետարանի կողմից հանձնվում են փոքրիկ վկայականներ` իրենց կողմից կյանքի առաջին բարձունքը գրավելու համար:
Տարիներ շարունակ մանկապարտեզը ջուր չուներ եվ օգտվում էինք դպրոցից: Դիմեցի պրն. Գ. Սահակյանին եվ կարճ ժամանակահատվածում լուծվեց այդ խնդիրը, սակայն հնարավոր եղավ օգտագործել միայն խոհանոցում` ջրագծի անսարքության պատճառով: Ի շնորհիվ պրն. Գ. Սահակյանի այդ հարցը ևս լուծվեց, բոլոր սենյակներում տեղադրվեցին ջրի ծորակներ և հիմա սանհանգույցներում և սենյակներում ունենք հոսող ջուր, որի համար անչափ շնորհակալ ենք պրն. Գ. Սահակյանից: Իր ղեկավարման առաջին իսկ տարիներից պարոն Սահակյանը առանձնակի ուշադրություն է դարձրել նախադպրոցական հիմնարկներին: Աստիճանաբար ամեն տարի ավելացվեց սննդի գումարը և հիմա մեկ երեխային հասնող մեկ օրվա սննդի գումարը 400 դրամ է: Գումարի ավելացման շնորհիվ երեխաների սնունդը դարձավ բազմազան եվ կալորիապես ավելի հագեցած, որը իր հերթին մեծ խթան հանդիսացավ երեխաների քանակի ավելացմանը:
Երեխաների ամենօրյա սննդակարգում ներառվում է միսը, սերուցքային կարագը, բանջարեղենը, միրգը, քաղցրավենիքը, կազմվում է 14 օրվա սննդի բաշխման ցուցակ եվ այդ օրերի ընթացքում երեխան ստանում է իր օրգանիզմի համար անհրաժեշտ կալարոիան:
Ամեն տարի Ամանորի, Մարտի 8-ի, Ապրիլի 7-ի, Ուսուցչի տոնի առթիվ համայնքապետարանի կողմից արժանանում ենք ուշադրության: Ստանում ենք գեղեցիկ ձեվավորված ծաղկեփնջեր, բացիկներ` գրված ջերմ մաղթանքներով և հուսադրող խոսքերով:



Լուսանկարներ

Լուրեր

×