top

ՍՊԻՏԱԿԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՆ ԴՍԵՂՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

19.02.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՆ ԴՍԵՂՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի հովանավորությամբ Սպիտակի մշակույթի տան “Հեքիաթների աշխարհ” թատերական ստուդիայի /գեղ․ ղեկավար Արմինե Մելքոնյան/ սաներն այսօր Դսեղում մասնակցեցին Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ “Բարեկենդանը” կենդանի ներկայացումը գրավել էր ներկաների ուշադրությունը։ Բազմաթիվ հանդիսատեսների խնդրանքով մեր տաղանդավոր համաքաղաքացիները ներկայացումը խաղացել են երեք անգամ՝ փոխանցելով հանդիսատեսին նույն ոգևորությունը՝ ամեն անգամ արժանանալով ամենաբուռն ծափահարություններին և գովասանքի խոսքերին։
Թատերական խմբակը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տնից ստացել է համագործակցության հրավեր։



×